XX դարի սկզբի Բաքուն։ Երկու վաղեմի ընկերներ՝ փաստաբան Նազիմյանն ու ինժեներ Մերսիմյանը, հայտնվում են մի հակամարտության մեջ, որտեղ անձնական գաղտնիքները, պարտքերն ու շահը բախվում են պատվի և ընկերության պատկերացումներին։ Հարուստ հայկական միջավայրի, գործարար հարաբերությունների և սպասվող հարսանիքի ֆոնին աստիճանաբար պարզվում է, թե որքան խոցելի կարող են լինել վստահությունը, բարոյական սկզբունքներն ու մարդկային կապերը։