Սա Ֆորսայթների ունևոր ընտանիքի կյանքի կեսդարյա պատմությունն է, որն ընդգրկում է վիկտորիանական դարաշրջանից մինչև 1920-ական թվականները։ «Սպիտակ կապիկը» պատմում է Ֆորսայթների ընտանիքի երկրորդ սերնդի մասին, որն արդեն հաղթահարել է վիկտորիանական ժամանակաշրջանի նախապաշարմունքները, սակայն անհուսորեն խճճվել է «նոր ժամանակների» ուրախ և հեդոնիստական խելահեղության մեջ…