Նոր էլեկտրոնային գիրք․Շուաններ, Օնորե դը Բալզակ

Հրապարակվել է
Նոր էլեկտրոնային գիրք․Շուաններ, Օնորե դը Բալզակ

Վեպի գործողությունները ծավալվում են Ֆրանսիական մեծ հեղափոխության օրերին՝ 1799 թվականի վերջում։ Ողբերգական պատմության հիմքում դրված է հանրապետական զորքերի և շուանների բախման մի դրվագ․ շուանների շարքերը գլխավորում էին ազնվականներ՝ թագավորական գահի նվիրյալ պաշտպաններ, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու սպասավորներ։ Հեղինակը վարպետորեն համադրում է իրականությունն ու հորինվածքը, պատմական փաստն ու գեղարվեստական հնարանքը։ Բալզակը խորաթափանցորեն բացահայտում է ապստամբության ծագման հիմքերը, ցույց է տալիս այն հանգամանքները, որոնք հնարավորություն էին տալիս ռոյալիստներին իրենց հետ տանել գյուղացիական զանգվածներին։ Նա պատկերավորորեն մատնանշում է հոգևորականության հակահեղափոխական դերը և ներկայացնում շուանների մարտավարության յուրահատկությունները։ Վեպի ավարտին ընթերցողը հանգում է այն անխուսափելի եզրակացության, որ հանրապետականների հաղթանակը ապստամբների նկատմամբ պատմական անհրաժեշտություն էր։ «Շուանները» բացառիկ ստեղծագործություն է․ սպիտակներն ու կապույտները, ռոյալիստներն ու հանրապետականները միմյանց դեմ ելնում են անզիջում մոլեռանդությամբ։