«Չորսի նշանը» Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ վիպակներից է։ Շերլոկ Հոլմսին է դիմում մի երիտասարդ օրիորդ, որը խնդրում է խուզարկուին օգնել բացահայտելու մի գաղտնիք. արդեն վեց տարի շարունակ, տարին մեկ անգամ, նա անանուն ծանրոց է ստանում, որի մեջ լինում է հոյակապ մարգարիտ։