Ինքնաթիռներ աղավնու թևերով

Ինքնաթիռներ աղավնու թևերով

Աուդիոգիրք Էլ. գիրք
10ր
4 էջ
16+

Կատեգորիա

Նկարագրություն

Աղավնիների սլացքի մեջ միշտ թևերի խաղաղ շրշյուն կա, նրանք ռազմական օդանավերի պես չեն ռմբակոծում պարզկա երկնքից։ Եվ որպեսզի երկինքը դադարի կրակ ու մահ թափել երկրի վրա, դպրոցական պատանին նկարում է ինքնաթիռներ՝ աղավնու փափուկ թևերով։

Բայց դա միայն անմեղ երազանք չէ, տղան խաղաղության իր բանաձևն է առաջարկում աշխարհին։ Նա պիտի մեծ նկարիչ դառնա կամ մաթեմատիկոս, որի առթիվ տարբեր ակնկալիքներ ունեն նրա Մայրն ու Ուսուցչուհին։ Երկուսն էլ, այդուհանդերձ, մի հարցում համակարծիք են՝ ցանկալի խաղաղությունը պիտի գա աղավնու թևերի վրա։

Շնորհակալություն ենք հայտնում արձակագիր Կիմ Գաբրիելյանին՝ իր պատմվածքները ձայնագրելու և  էլեկտրոնային ու ձայնային տարբերակները մեր կայքում անվճար տեղադրել թույլատրելու համար։

Լսել առցանց

    Գնահատել և թողնել կարծիք

    0 Կարծիքներ

    Թողեք առաջին կարծիքը

    Մուտք կարծիք թողնելու համար

    Մուտք