1990-ականների սկզբի Մոնրեալում, երկրաշարժից, շրջափակումից ու Արցախյան պատերազմի ծանր օրերից հետո, հայ համայնքի կյանքում կրկին հնչում է հայրենիքի կանչը։ Սերգոյի և Սոսիի կերպարների միջոցով բացվում է սփյուռքի ու Հայաստանի հոգևոր կապի, հիշողության, կարեկցանքի և օջախի պահպանման թեման։ Պատմությունը անդրադառնում է այն հարցին, թե ինչպես կարող է հեռվում ապրող մարդը մնալ հայրենիքի ցավի ու հույսի մասնակից։Շնորհակալություն ենք հայտնում Աննա Մնացականյանին՝ այս ստեղծագործությունը մեր կայքում անվճար տեղադրելու թույլտվության համար։