Մոր Յոկայիի «Ոսկի մարդը» վեպի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի սկզբին Դանուբ գետի ափին գտնվող փոքրիկ քաղաքում՝ Կոմարոմ: Պատմությունը հետևում է Միխայ Տիմարի կյանքին, ով պատահաբար ձեռք բերելով մեծ հարստություն, համբավ և իշխանություն կորցնում է իր երջանկությունը: Հիասթափված լինելով առանց սիրո ամուսնությունից և այն միջավայրից, որտեղ դրամն է գերիշխում` նա հեռանում է «Անտեր» կղզի, որտեղ երիտասարդ Նոեմիի մաքուր սերն իրական իմաստ է տալիս նրա կյանքին։