«Պատվար» ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի վեպն է, որը տպագրվել է 1946 թվականին՝ նրա մահից հետո։ Վեպի հիմնական գաղափարը ծավալվում է Քուակերների ուղղափառ կրոնական շարժմանը պատկանող Բարնսի ընտանիքի շուրջ։ Գրքում բանկի գանձապահ Սոլոն Բարնսի կյանքը նկարագրվում է ծնունդից մինչև մահ, ինչը հատուկ է Դրայզերի վեպերին: Վեպի հիմնական գծերից մեկը սերունդների բախումն է, ծնողների և երեխաների միջև եղած տարաձայնությունները։ Գրքում հերոսներից յուրաքանչյուրի ճակատագիրը նկարագրված է մանրամասնորեն։