Գործարանատերը գյուտարարից խորհուրդ է հարցնում, թե ինչ կարելի է արտադրել, քանի որ բոլորն էլ արդեն կարի մեքենա, սառարան, ռադիո և հեռախոս ունեն։ Գյուտարարն առանց վարանելու պատասխանում է՝ «ռումբ»։ Պատերազմ էր։ Եվ սկսեցին արտադրել ռումբ։ Կես գրամը հազար մարդ կոչնչացներ։
Կցկտուր երկխոսություններ գեներալի, կապալառուի, գործարանատիրոջ և այլոց միջև։ Կցկտուր դրվագներ և իրողություններ։