«Հոբիթ կամ գնալն ու գալը» ֆանտաստիկ վեպ և մանկական գիրք է, որտեղ պատմվում է հոբիտ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմաուգ անունով վիշապը։