Կամելիազարդ տիկինը

Նկարագրություն

«Կամելիազարդ տիկինը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1848 թվականին, ստեղծագործության շնորհիվ երիտասարդ հեղինակ՝ Ալեքսանդր Դյումայի որդին, մեծ ճանաչում գտավ հանրության շրջանակներում։ Վեպը պատմում է փարիզյան կուրտիզանուհու (Մարգարիտ Գոթյե) և երիտասարդ, ռոմանտիկ Արման Դյուվալի սիրո պատմությունը։ Մարգարիտ Գոթյեի նախատիպը համարվում է Դյումայի սիրուհի Մարի Դյուպլեսին, որը քսաներեք տարեկան հասակում մահանում է թոքախտից։ Հիվանդության պատճառով սուր հոտերը նրա համար անտանելի էին. վարդի կամ հակինթի բույրը նրա մոտ գլխապտույտ էր առաջացնում, այդ պատճառով նա սիրում էր կամելիաներ, որոնք գրեթե չեն բուրում։

Լսել առցանց

    Գնահատել և թողնել կարծիք

    2 Կարծիքներ

    Է

    Էդիտա

    Շնորհակալություն 👍👍👍

    S

    Shaqe Harutyunyan

    Շնորհակալություն անվճար տրվող այս հնարավորության համար , շատ տպավորող ու զգացմունքային ձայն ունեք ամենը ձեր ձայնով լսելը հաճույք է։

    Մուտք կարծիք թողնելու համար

    Մուտք