«Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» Ջերոմ Դեյվիդ Սելինջերի կարճ պատմվածքներից է, որը տպագրվել է 1948թ․ հունվարի 31–ին Նյու Յորքեր ամսագրում։ Պատմվածքը ներկայացնում է երիտասարդ ամուսնական զույգի՝ Մյուրելի և Սեյմուր Գլասի հանգիստը Ֆլորիդայում։ Սա հորինված Գլասերի ընտանիքը ներկայացնող առաջին պատմվածքն է։