Diana Nazaryan-Mesropyan
Բա Թամարն ի՞նչ եղավ։
Ընթերցող
Հայկ Պետրոսյան 258Կատեգորիա
«Դավիթ Բեկ»-ը Րաֆֆու պատմական վեպն է՝ բաղկացած երեք գրքից և վերջաբանից։ Դավիթ Բեկը 18-րդ դարի նշանավոր գործիչ է, հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Վրաստանից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։ Հայրենիք վերադառնալուն պես նա մասնակցում է ազատագրական պայքարների՝ ուղղված պարսկական և թուրքական ուժերի դեմ:
6 Կարծիքներ
Բա Թամարն ի՞նչ եղավ։
Րաֆֆին, ինչ խոսք, հոյակապ հեղինակ է, բայց ես նկատում եմ որոշ անհամապատասխանություններ։ Վեպի սկզբում Սուրին ուզում է խեղդել Ֆաթիմային որպես իր մեղքի պտուղ, իսկ վեպի վերջում Շահումյանի մասին ասում է Ֆաթիմային, թե. "Սա քո հայրն է":
Չեմ հասկանում՝ պարսիկների՞ դեմ էր կռվում Բեկը, թե՞՝ թուրքերի։ Գրքում մերթ մեկն է ասվում, մերթ մյուսը։
Հայկ Պետրոսյանը շատ լավ է կարդում 👍
Could you please provide an English version? Thanks
Մուտք կարծիք թողնելու համար
Մուտք