Էդիտա
Շնորհակալություն 👍👍👍
«Կամելիազարդ տիկինը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1848 թվականին, ստեղծագործության շնորհիվ երիտասարդ հեղինակ՝ Ալեքսանդր Դյումայի որդին, մեծ ճանաչում գտավ հանրության շրջանակներում։ Վեպը պատմում է փարիզյան կուրտիզանուհու (Մարգարիտ Գոթյե) և երիտասարդ, ռոմանտիկ Արման Դյուվալի սիրո պատմությունը։ Մարգարիտ Գոթյեի նախատիպը համարվում է Դյումայի սիրուհի Մարի Դյուպլեսին, որը քսաներեք տարեկան հասակում մահանում է թոքախտից։ Հիվանդության պատճառով սուր հոտերը նրա համար անտանելի էին. վարդի կամ հակինթի բույրը նրա մոտ գլխապտույտ էր առաջացնում, այդ պատճառով նա սիրում էր կամելիաներ, որոնք գրեթե չեն բուրում։
2 Կարծիքներ
Շնորհակալություն 👍👍👍
Շնորհակալություն անվճար տրվող այս հնարավորության համար , շատ տպավորող ու զգացմունքային ձայն ունեք ամենը ձեր ձայնով լսելը հաճույք է։
Մուտք կարծիք թողնելու համար
Մուտք