20 տարեկան, բայց ծեր արտաքինով երիտասարդը կիսվում է իր ապրումներով նստարանին նստած տղամարդու և կնոջ հետ։ Նրա ձեռքին իրենց տան ժամացույցն էր, որը միակ բանն էր, որ մնացել էր իրենց տանից ռումբը ընկնելուց հետո։ Ռումբը ոչնչացրել էր ամեն ինչ, այդ թվում և իր ծնողներին։ Երիտասարդը մատներով շոշափում էր ժամացույցի թվերն ու կանգնած սլաքները ու պատմում իր առօրեան նախքան պայթունը: