«Աննա Կարենինան» Լև Տոլստոյի վեպն է՝ առաջին անգամ գրքային տարբերակով հրատարակված 1878 թվականին։ Վեպում պատկերված են 19-րդ դարի երկրորդ կեսի Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի ազնվականական միջավայրերի առօրյան ու այնտեղ տիրող բարքերը։ Վեպը պատմում է ազդեցիկ պաշտոնյայի կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկու ողբերգական սիրո մասին։ Պատահական հանդիպումը փոխում է Աննայի ճակատագիրը: Հերոսները սիրահարվում են միմյանց, բայց Աննան չի ցանկանում տրվել զգացմունքներին և վերադառնում է Պետերբուրգ՝ ամուսնու մոտ: Վռոնսկին ամենուր հետապնդում է նրան, և, ի վերջո, հաջողում շահել Աննայի վստահությունը: Աննան ընդունում է նրա մտերմությունը, բայց պարզվում է, որ իրական կյանքը նման չէ հեքիաթի: