4ժ 07ր
Հեղինակ:
Հայնրիխ ֆոն Կլայստ (1)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (219)
Կատեգորիա:
Նովել (40)
Թարգմանիչ:
Հ. Հակոբյան (6)
Տարիք: 16+
Պատմական Կոհլհասը քյոլնցի վաճառական է: Ֆեոդալ յունկեր ֆոն Գյունթերի հրամանով Կոհլհասից երկու ձի են գողանում: Կոհլհասը դիմում է արդարադատությանը՝ բողոքելով յունկերի ավազակային արարքի դեմ, սակայն դատարանը նրա բողոքը թողնում է անհետևանք:
Կոհլհասը սպառնալի նամակ է գրում Գյունթերին, հայտնելով, որ ինքը այսուհետ յունկերի ոխերիմ թշնամին է և նրանից վրեժխնդիր է լինելու: Շուտով նրա շուրջն են համախմբվում ֆեոդալներից դժգոհ մարդիկ և պայքարում իրենց ոտնահարված իրավունքի համար: Անձնական վրեժխնդրությունը փոխվում է քաղաքական պայքարի: Կոհլհասի պայքարը տևում է ամբողջ ութ տարի, մինչև որ Պրուսիայի թագավորը նրան հրապուրելով տանում է Բեռլին և մահապատժի ենթարկում: