0ժ 10ր
Հեղինակ:
Կիմ Գաբրիելյան (6)
Ընթերցող: Հայկ Պետրոսյան (212)
Կատեգորիա:
Պատմվածք (427)
Տարիք: 16+
Եթե երգի մեջ հայհոյանքի բառեր կան, ապա այդ երգը կարոտի ցավից է ծնվել։ Միթոն սա չի պնդում, չի փորձում դիմացինին պարտադրել իր ճշմարտությունը, բայց նրա երգն անպայման ուշադրություն գրավում է։ Բոլորը գիտեն՝ Միթոն բռնագաղթած է, և նա իր հետ մի ձեռք շորից զատ վարսավիրի գործիքներն է բերել։ Անշուշտ, ծանր հուշեր էլ է հետը բերել, բայց դրանք բացառապես Միթոյի սեփականությունն են, որոնք երբեք չի կիսում ոչ ոքի հետ։ Իսկ ահա վարսավիրության մեջ նա ՀԱՑ է տեսնում։ Հացը նրա բնորոշմամբ՝ կյանք է, և սա խուլ շրջափակման մեջ ապրածի ամփոփ կենսափիլիսոփայությունն է։
Այդ մասին նա նույնիսկ սահմանային անցակետում իրենց ստուգող ասկյարին է ասել, և վերջինս գլխով հավանություն է տվել, չիմանալով, որ իր դիմաց ոչ թե պարզապես վարսավիր, այլ նախկին քաջամարտիկ է կանգնած։
Շնորհակալություն ենք հայտնում արձակագիր Կիմ Գաբրիելյանին՝ իր պատմվածքները ձայնագրելու և էլեկտրոնային ու ձայնային տարբերակները մեր կայքում անվճար տեղադրել թույլատրելու համար։