Մկրտիչ Արմենը (Մկրտիչ Հարությունյան) ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժինը։
1937թ., որպես «ժողովրդի թշնամի», ձերբակալվել է և աքսորավայրում անցկացրել է ութ տարի։ 1945թ. արդարացվել է և վերադարձել ստեղծագործական աշխատանքի: Հեղինակել է մի շարք վեպեր, վիպակներ, երկեր, պատմվածքներ, պիեսներ, բանաստեղծություններ։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» (1935թ.) վիպակը, որը 1971թ. էկրանավորել է «Հայֆիլմ» կինոստուդիան։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: