«Երկրից դեպի Լուսին ուղիղ ճանապարհով 97 ժամ 20 րոպեում» ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպն է, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ և պատմում է դեպի Լուսին մարդու կատարած առաջին ճանապարհորդության մասին։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում անմիջապես ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո։