Հեղինակ:
Ֆյոդոր Դոստոևսկի (6)
Կատեգորիա:
Արձակ (415)
Վեպ (275)
Ռուս գրականություն (16)
Թարգմանիչ:
Արմեն Հովհաննիսյան (18)
Տարիք: 16+
«Դևեր» (1871–1872) Դոստոևսկու ամենամարգարեական վեպերից է։ Սկզբում այն ստեղծվել էր «Նեչաևի դատավարության» ազդեցությամբ, սակայն շատ արագ դուրս եկավ քաղաքական երգիծանքի սահմաններից։ Սյուժեի կենտրոնում նիհիլիստների խումբն է՝ Պյոտր Վերխովենսկու գլխավորությամբ, որը պատրաստվում է խռովություն հրահրել Ռուսաստանում։ Վեպի գլխավոր հերոսը՝ Նիկոլայ Ստավրոգինը, տառապում է իր անցյալի մեղքերից և ներքին դատարկությունից։ Իրադարձությունները արագ զարգանում են և ավարտվում ողբերգությամբ։ Դոստոևսկին ցույց է տալիս նիհիլիզմի արմատները հայրերի՝ իրական Ռուսաստանը չճանաչող իդեալիստների սերնդում և ստեղծում է կործանարար գաղափարներով համակված Ռուսաստանի պատկեր, ինչը վեպը դարձնում է արդիական բոլոր ժամանակներում։